Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման
Քաղաքական
13:42 04/05/2026
Տարածաշրջան

Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսի 5-ին Հայաստանից կմեկնի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը։

«Մայիսի 5-ին Կալասը կմասնակցի ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին առաջնորդների մակարդակով։

Նույն օրը Կայա կալասը  կայցելի Ադրբեջան։ Բարձր ներկայացուցիչը քաղաքական մակարդակով կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման