Արսեն Թորոսյանի ու ՒՊ шhшբեկչի մեջ իմաստային տարբերություն չկա. Իշխանյան
Հասարակություն
16:29 04/05/2026
Հայաստան

Արսեն Թորոսյանի ու ՒՊ шhшբեկչի մեջ իմաստային տարբերություն չկա. Իշխանյան

«Արցախը զարգանում էր այն ճանապահով, որն աշխարհը թելադրում էր, այսինքն կա ազգերի ինքնորոշման իրավունք, ազգերի հարգելու իրավունք և այլն։ Արցախն այս 30 տարիների ընթացքում աճող, զարգացող ժողովրդավարություն էր»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում ու եղավ ցեղասպանություն. «Դա հերիք չէ, հիմա այս մարդն զրկում է արցախցիներին իրենց փախստականի  իրավունքից, վերադարձի իրավունքից, ասում է՝ չէ, դուք չունեք այդ իրավունքը»։

Հ. Իշխանյանը նաև նշեց, որ Արցախի պատմամշակութային հուշարձանների  վերացումը միան հայկական հարց  չէ, քաղաքակրթական հարց է։

 «Սրանք ինչ են ասում. ասում են՝ իրենց տարածքն է, ինչ կուզեն, կանեն։ Նախ՝  իրենց տարածքը չէ, միջազգային իրավունքը, Սահմանադրությունն եք խախտել, բայց ենթադենք աշխարհում որևէ տեղ ցեղասպանություն է  իրականացվում, աշխարհն ասում է՝ իրենց տարածքն է, ինչ կուզեն, կանե՞ն։ Այս ահաբեկչական խմբավորումը, որը զավթել է իշխանությունը, իսկապես ահաբեկչական խմբավորում է։ 

Ովքե՞ր էին այսպես անում։ Իսլամական պետությունը. երբ որ տարածքներ էին գրավում, ամեն ինչ ոչնչացնում էին, ասում՝ մենք մահմեդական ենք, քրիստոնյաները եկել են, իրենց կոթողները սարքել մեր տարածքերի վրա ու վերացնում էին։ Սրանք նույնն են։ Այսինքն, Արսեն Թորոսյանի ու ԻՊ միջին վիճակագրական ահաբեկչի մեջ տարբերություն չկա. փողկապային, հագուստի, թրաշի տարբերությունը գուցե, բայց իմաստային տարբերություն չկա, նա էլ է արդարացնում, ոչնչացնում ժառանգությունը, նա էլ է ոչնչացնում»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման  մասին, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք հայտարարել ենք մի բան, որ մեր համար, մեր ժողովրդի համար Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Թորոսյանի ու ՒՊ шhшբեկչի մեջ իմաստային տարբերություն չկա. Իշխանյան