Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Զելենսկին
Քաղաքական
17:32 04/05/2026
Հայաստան

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Զելենսկին

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Կառավարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Զելենսկին