Վերադարձ հիշողության և պարտականության վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնի գրառումը
Քաղաքական
13:12 05/05/2026
Հայաստան

Վերադարձ հիշողության և պարտականության վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնի գրառումը

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այնտեղ նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանորհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Ծիծեռնականաբերդի հուշահամալիր այցից հետո նա նաև գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում. 

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»։






 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերադարձ հիշողության և պարտականության վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնի գրառումը