Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին՝ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով
Քաղաքական
14:05 05/05/2026
Հայաստան

Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին՝ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով

«Մեր երկրի օրինակը շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիրն առանց նոր հանքեր բացահայտելու կարող է 0 էնեգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ  էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի»,- Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց թվարկել «կարևոր օրինակները». «Ինչպես կարող է երկիրը հուսահատ աշխարհագրական դիրքը փոխարինել հուսավառ  աշխարհագրական դիրքով, որը, ըստ էության, առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, զարգացման, խաղաղության, անվտանգության համար»։

«Ասել, որ Հայաստանով է անցնում արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհը, նշանակում է ասել, որ Ադրբեջանով ու Թուրքիայով է անցնում արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհը։ Չի կարող արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով, Թուրքիայով։ Հենց սա է ընկալման փոփոխությունը, որ մենք, ինչպես ընդունված է ասել, մեր երկրի սահմանները տեսնում ենք ոչ միայն և ոչ այնքան  բաժանարար նշանակությամբ, տեսնում ենք սահմաները այդ թվում միացնելու, համախմբելու հատկությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով։

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին՝ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով