Երևանում ես ինձ զգում եմ ինչպես տանը. Սերդար Քըլըչ
Քաղաքական
16:21 05/05/2026
Հայաստան

Երևանում ես ինձ զգում եմ ինչպես տանը. Սերդար Քըլըչ

«Հրաշալի է այստեղ լինելը։ Շնորհակալությում եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, իշխանություններին հյուրընկալության համար։ Ես ինձ զգում եմ տանը», -Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նա կրկնեց, որ իսկապես, իրեն զգում է  տանը. «Իմ ընկերները ևս այդպես են զգում, շատ ընկերային, հյուրասեր միջավայրում ենք մեզ զգում, այդ բաց ընդունելոթյունը նկատելի է հայկական ոկղմից»։

Սերդար Քըլըչը նշեց, որ կառուցողական առաջարկներ են երկուստեք ստեղծում, հսկայական ձեռքբերումներ ունեն։

«Երբ ասում են՝ հարաբերությունների կարգավորում, սխալ եզրույթ է, մենք չենք կարգավորում հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, սա ստահության ստեղծման, վստահության ամրապնդման գոծընթաց է»,- ասաց թուրք պաշտոնյան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում ես ինձ զգում եմ ինչպես տանը. Սերդար Քըլըչ