Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ակտիվ գրառումներ է անում Երևանից
Քաղաքական
10:44 05/05/2026
Հայաստան

Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ակտիվ գրառումներ է անում Երևանից

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի խաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Զրույցի սկզբում Փաշինյանը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ նշելով, որ պահը պատմական է, քանի որ անցկացվում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը, ըստ նրա,  նշանակում է, որ երկրորդ գագաթնաժողովն է ակնկալվում։

Հանդիպումից X-ի իր միկրոբլոգում կարճ տեսանյութ է հրապարակել Ուրսուլա ֆոն դեր Լայենը և կից հայերենով գրառում կատարել. «Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»։ Նա նշել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան մոտ չեն եղել, այսօր այդ համագործակցությունը բարձրացվում է նոր մակարդակի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder