Հայաստանն ապշեցուցիչ ԱԲ ու ինժիներական էկոհամակարգ ունի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Քաղաքական
12:53 05/05/2026
Հայաստան

Հայաստանն ապշեցուցիչ ԱԲ ու ինժիներական էկոհամակարգ ունի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«Հայաստանն ապշեցուցիչ նոր ծագող ԱԲ ու ինժիներական էկոհամակարգ ունի։ Դա ուժեղ կողմ է, մենք ուզում ենք հենվելով դրա վրա կառուցել ավելին»,-Հայաստան-ԵՄ համաժողովի ավարտին համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով Հայաստանի հետ համագոծակցության ոլորտները։

Նրա խոսքով, այս երկու օրերի ընթացքում վերհանել են նախագծերի լայն ընտրանի, արդեն կան ստորագրված մտադրությունների փաստաթղթեր հայաստանյան ընկերությունների հետ։

«Մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պատենցիալ։ Հայաստանը հենց այն տեղն է, որտեղ պետք է դուք լինեք»,-ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշեց, որ համագործակցության ուղղություններից են էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, վիզաների ազատականացման, տնտեսական աջակցության ու սոցիալական դիմակայության ոլորտները և այլն։

«Մենք սատարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաև դիմակայի հիբրիդային սպառնալիքներին, ինֆորմացիան դաշտի մանիպուլյացիաներին։ Մի բան հստակ է, միակ լեգիտիմ աղբյուրն իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder