Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ- Հայաստան հարաբերությունները երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր է․ Կիրալին
«ԵՄ- Հայաստան հարաբերությունները երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր է»,- «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասաց Ադրիեն Կիրալին՝ Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գլխավոր տնօրենը, պատասխանելով հարցին, թե որո՞նք են Հայաստանի ԵՄ-ի հետ առավել հետ հարաբերությունների հիմքը գցող հաջորդ քայլերը։
«Փոփոխությունները տեսնում ենք կամ տեղի կունենան առաջիկա ամիսների ընթացքում, Երևանը, իսկապես, հենց այն տեղն է, որ արժի լինել։Եվրոպական համայնքի գագաթաժողովը տեղի ունեցավ, երեկ առաջին «ԵՄ-Հայաստան» գագաթաժողովը այսօր տեղի ունեցավ, գրանցեցինք հստակ արդյունքներ։ Բազմաթիվ նախագծեր են իրականացվում, մենք անշուշտ ունենք տարբեր հենասյուներ մեր հարաբերություններում։ Դրանցից մեկը տնտեսական է, փոխկապակցվածությունը, որի մասին խոսեցինք, ստեղծել փոխկապակցվածության գործընկերներ, տրանսպորտի, էներգիայի, թվային ոլորտները, բայց միևնույն ժամանակ կան շատ կարևոր՝ անվտանգության ստեղծելու, բարձրացնելու Հայաստանի դիմակայությունը և աջակցելու այնտեղ, որտեղ կարողանում ենք։ Մենք կարող ենք խոսել վիզաների ազատականացման, բաժինը կարող ենք հայ խոսել ղարաբաղցի հայերին կարող ենք աջակցել, կարող ենք խոսել առևտրի դիվերսիֆիկացման մասին, էներգետիկայի ոլորտի մասին կարող ենք խոսել։ Այսինքն՝ մի շարք ծրագրեր կան, որոնք մենք սկսել ենք, և եթե ինձ հարցնեք, թե այսօր ինչ է տեղի ունենում, կարող եմ ասել՝ սա ուղենիշ է, բայց միևնույն ժամանակ մեկնարկային կետ։ Մեր հարաբերությունների հաջորդ փուլի մեկնարկային կետն է սերտ համագործակցությունը Եվրոմիության հետ, և արդեն իսկ մեր համատեղ հաջողությունների հիման վրա հաջորդ փուլերը կառուցելն է»,-ասաց ԵՄ ներկայացուցիչը։