Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետք է վերջ դրվի տասնամյակներ կամ դարեր շարունակ տևող մեղադրանքներին․ Թուրքիայի ներկայացուցիչ
«Երբ խոսում ենք վստահության, հուսալիության մասին, պետք է խորապես հասկանալ՝ կարող ենք մենք հույզերի վրա խաղալ և կարող ենք հենց իրականությունը հաշվի առնել, կարող եք հասարակության մակարդակում պատմական մեղադրանքներ հաշվի առնել, քննարկումներ, դատապարտումներ, բայց պետք է իմաստության անդրադառնանք, թե իմաստությունը ի՞նչ է ասում այս առումով»,- «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասաց Թուրքիայից ՍԸՏԸ հիմնադրամի ավագ հետազոտող Մուրադ Ասլանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան վստահելի գործընկեր կարող է լինել, հաշվի առբելով Թուրքիայի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը։
Անդրադառնալով հուսալիությանը, Ասլանը նշեց, որ Թուրքիայի ՀՆԱ-ն 1,64 տրիլիոն դոլար է։
«Բացառությամբ Ռուսաստանի, Կենտրոնական ասիական բոլոր 9 երկրները, ներառյալ՝Իրանը, ՀՆԱ-ի համագումարը 1,1 տրիլիոն դոլար է։ Սա նշանակում է, որ Թուրքիան թե՛ արտադրող է, թե՛՝ սպառող։Այս առումով հատկապես այսպիսի մի նախագիծը, ինչպիսին ԹՐԻՓՓ-ն է կամ Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային իրավիճակին, սա կնպաստի Թուրքիայի էկոնոմիկայի միանշանակ։ Այս տեսլականը, իսկապես, պետք է հստակեցվի շատ լայն առումներով։ Թուրքիան չի ուզում տարածաշրջանում որևէ երկրի տեսնել մեկուսացված, մեր տնտեսությունները, հասարակական կառուցվածքը, դրանից որևէ օգուտ չի քաղում, կամ չի կարող անվտանգ ապագա տեսնել։ Այո, Թուրքիան հուսալի է խթանելու Հայաստանը տարածաշրջանում։ Անշուշտ, այս գործընթացում մի շարք խոչընդոտներ և ռիսկեր կան ։ Պետք է վերջ դրվի տասնամյակներ կամ դարեր շարունակ տևող մեղադրանքներին կամ վիճաբանություններին»