Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք, այս դեպքում դժվար է պատկերացնել գնի անկում. ԿԲ նախագահը՝ վարկային տոկոսադրույքների մասին
Տնտեսություն
11:16 05/05/2026
Հայաստան

Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք, այս դեպքում դժվար է պատկերացնել գնի անկում. ԿԲ նախագահը՝ վարկային տոկոսադրույքների մասին

«Շատ է խոսվում, որ վարկային տոկոսադրույքները բարձր են։ Մի քանի ֆոնոմենների համակցություն կա»,- ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞վ է բացատրում այսօրվա շուկայում առկա վարկային տոկոսադրույքներն անընդունելի մակարդակի են։

 Մ. Գալստյանը նշեց, որ վարկային պորտֆելը վերջին 3 տարվա ընթացքում աճում է  տարեկան 20 տոկսով։

 «Հսկայական  պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այդ պահանջարկի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել գնի անկում։

Մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, բանկերի  համար թանկացրել ենք փողի գինը։

Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ սպառողական ու  հիփոթեքային վարկերը այսօր Հայաստանում տրվում են հայկական դրամով»,- ասաց ԿԲ նախագահը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder