Պակիստանում մահաբեր շոգ է. Բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության
Աշխարհում
16:29 05/05/2026
Աշխարհ

Պակիստանում մահաբեր շոգ է. Բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության

Պակիստանի Քարաչի քաղաքում ջերմային շոգից առնվազն 10 մարդ է մահացել: Այս տարածաշրջանում  գրանցվել է 2018 թվականից ի վեր ամենաշոգ օրը՝ ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։

Քաղաքի բժշկական հաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի: Քարաչիում ստեղծվել է նաև 13 լրացուցիչ առաջին բուժօգնության կետ: Իշխանությունները կոչ են անում բնակիչներին կրել թեթև, ազատ, բաց գույնի հագուստ, գլխարկներ և արևապաշտպանիչ քսուք օգտագործել։

Օդերևութաբանները շաբաթվա վերջում կանխատեսում են մի փոքր ավելի զով եղանակ, ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև 37 աստիճանի։

Անցյալ շաբաթավերջին Պակիստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացում էր տարածել Քարաչիի և Սինդ նահանգի մի քանի այլ շրջանների համար:

Տեղական իշխանությունները խորհուրդ էին տվել բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը՝ արևահարվելու ու ջրազրկվելուց խուսափելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder