Երևանում միասին նստած են մի հայ, մի վրացի, մի թուրք, մի ադրբեջանցի, ԵՄ մի ներկայացուցիչ, նշանակում՝ է ինչ-որ բան ենք ծրագրում. Ռուբինյան
Քաղաքական
16:56 05/05/2026
Հայաստան

Երևանում միասին նստած են մի հայ, մի վրացի, մի թուրք, մի ադրբեջանցի, ԵՄ մի ներկայացուցիչ, նշանակում՝ է ինչ-որ բան ենք ծրագրում. Ռուբինյան

«Այն փաստը, որ այսօր Երևանում մի հայ, մի վրացի, մի թուրք, մի ադրբեջանցի, Եվրամիության մի ներկայացուցիչ նստած են միասին, նշանակում է ինչ-որ բան  ծրագրում ենք, քննարկում ենք, ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»,- Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով արտաքին դերակատարների մասին, որոնք այս տարածաշրջանից չեն։

Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիան Հարավային Կովկասի հարևանն է, Հարավայի Կովկասի մեջ չէ, Եվրամիությունը Հարավային Կովկասում չէ դեռ։

«Ինչպե՞ս կարող է Թուրքիան ու Եվրամիությունը դրական դեր խաղան Հարավային Կովկասում։ Նախ կապված լինելով Հարավային Կովկասի հետ։ Կան երկաթուղիներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք կապում են Թուրքիան, Վրաստանը Ադրբեջանին, բայց մի կենսական  կապուղի կա պակասող՝ Հայաստանը որևէ երկաթուղի, ուղի չունի դեպի Եվրամիություն»,- ասաց Ռուբինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder