45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևան քաղաքում են. Ավինյան
Քաղաքական
10:50 05/05/2026
Հայաստան

45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևան քաղաքում են. Ավինյան

«Կառավարության աջակցությամբ մեր գնած 45 տրոլեյբուսներից  22-ն արդեն Երևան քաղաքում են, մնացածը շուտով կլինեն»,-Երևանի քաղաքապետարանի գործոկարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց  քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ երթուղային գծեր այդ նոր տրոլեյբուսների մուտք գործելուց հետո որևէ հին տրոլեյբուս չպետք է լինել։

 «Եվ այս ուրախ տրամադրությամբ՝ էլեկտրատրանսպորտ»,-Ավինյանը դիմեց պատասխանատուներին զեկուցելու ոլորտի աշխատանանքրեը։

Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ երկու նոր վագոնի նորոգման մրցույթ են հայտարարել և ընթացիկ տարում կկարողանան դրանք նորոգել։

Ավինյանը հարցրեց, թե դրանից բացի քանի վագոն կա, որ նորոգման կարիք ունի և, ստանալով 7 վագոնի մասին տեղեկություն, հանձնարարեց առանց ֆինանսական հիմքի բոլորի վերանորոգման համար էլ հայտարարեն մրցույթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder