Այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր. Քաղաքագետ
Քաղաքական
17:15 05/05/2026
Հայաստան

Այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր. Քաղաքագետ

«Կարճ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի մասին»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու շարունակել.

«Այն ձևակերպեց, որ Հայաստանում սկսվում է պրոքսի պատերազմ(առայժմ տեղեկատվական մակարդակում) ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Դրա «գաղափարական» հիմքերը ձևակերպեց Մակրոնը՝ իր ցինիկ ելույթներով, 

որևէ կերպ չնպաստեց Հայաստանի եվրաինտեգրմանը. ԵՄ-ի օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց, 

այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր, 

հերթական անգամ ի ցույց դրվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում դրված նվաստացուցիչ մոդելը. Ալիևը Արցախի ժողովրդին մեղադրեց «սեպարատիզմի» մեջ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանեց «պատերազմական հանցագործներ», ինչին ի պատասխան լսեց Նիկոլ Փաշինյանի շողոքորթ հայտարարությունը՝ 2028-ին Բաքվում հյուրընկալվելու մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder