Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրոպացի առաջնորդների անվտանգությունը հսկելու համար Բաղրամյան բերված ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները վեճի են բռնվել իրար հետ
Եվրոպացի առաջնորդների անվտանգությունը հսկելու համար Բաղրամյան փողոց բերված ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները վեճի են բռնվել իրար հետ, հայհոյել ու քաշքշել իրար։
«Իշխանություն» լրատվականը հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բաղրամյան մետրոյի հարակից տարածքում՝ նախագահական նստավայրի մոտ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների միջև։
«ՊՊԾ աշխատակիցներից մեկը հանրային վայրում, բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ, սեռական բնույթի վիրավորական արտահայտություններով դիմել է գվարդիայի ոստիկաններից մեկին։ «Իշխանությանը» պատմեցին, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՊՊԾ աշխատակիցը կտրուկ և վիրավորական տոնով պահանջել է ճանապարհ տալ իրեն։ Երբ գվարդիայի ծառայողը նշել է, որ տվյալ ուղղությամբ անցնել հնարավոր չէ, ՊՊԾ աշխատակիցը կորցրել է ինքնատիրապետումը և սկսել է հայհոյել»,-գրում է աղբյուրը։
Միջադեպը մասամբ արձանագրված է նաև MediaHub-ի հրապարակած տեսանյութում։