Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքացին վնասել է դեմքը անբարեկարգ մայթի պատճառով. Ահազանգում է բլոգերը
Այսօր Երևանում մայթի անբարեկարգ պատճառով մի կին է տուժել։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը, գետնին նստած, վնասված դմեքը բռնած, սպասում շտապօգնության մեքենային:
Ըստ տեսանյութի հեղինակի՝ քաղաքացին վայր է ընկել անհարթ սալիկների պատճառով՝ ստանալով վնասվածքներ դեմքի և ուսի շրջանում։
Դեպքին իր ինստագրամյան էջում անդրադարձել է բլոգեր davpet-ը՝ քննադատության ենթարկելով քաղաքային իշխանությունների։
«Նման վիճակում են մայթերը քաղաքի տարբեր հատվածներում: Պաշտոնյաները, որոնք ժամանել են Հայաստան, քայլում են Ամիրյան փողոցով, դրա համար էլ Ամիրյանի մայթերը վերանորոգել են: Իսկ այն մայթերը, որոնցով քայլում է մեր երկրի ժողովուրդը, որը հարկեր է վճարում, մնացել են այս վիճակում»,- նշել է նա։
Այս պահին տուժածի առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: