Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պակիստանում մահաբեր շոգ է. Բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության
Պակիստանի Քարաչի քաղաքում ջերմային շոգից առնվազն 10 մարդ է մահացել: Այս տարածաշրջանում գրանցվել է 2018 թվականից ի վեր ամենաշոգ օրը՝ ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։
Քաղաքի բժշկական հաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի: Քարաչիում ստեղծվել է նաև 13 լրացուցիչ առաջին բուժօգնության կետ: Իշխանությունները կոչ են անում բնակիչներին կրել թեթև, ազատ, բաց գույնի հագուստ, գլխարկներ և արևապաշտպանիչ քսուք օգտագործել։
Օդերևութաբանները շաբաթվա վերջում կանխատեսում են մի փոքր ավելի զով եղանակ, ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև 37 աստիճանի։
Անցյալ շաբաթավերջին Պակիստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացում էր տարածել Քարաչիի և Սինդ նահանգի մի քանի այլ շրջանների համար:
Տեղական իշխանությունները խորհուրդ էին տվել բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը՝ արևահարվելու ու ջրազրկվելուց խուսափելու համար։