Կին գիտեմ, ով ծնողկոմիտեի գումարներով խաղադրույքներ է արել, մարդ գիտեմ, ով մեկ օրում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել. Խամոյան
Իրավունք
16:37 05/05/2026
Հայաստան

Կին գիտեմ, ով ծնողկոմիտեի գումարներով խաղադրույքներ է արել, մարդ գիտեմ, ով մեկ օրում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել. Խամոյան

«Եվ ընդդիմությունը և իշխանությունը կողմ է քվեարկել, համերաշխություն է ձևավորված, բայց հարցը չի լուծվում»,-ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով օնլայն-խաղատների փակման հարցին։

Նշելով, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը իր բերած նախագծով առաջարկել էր թույլ չտալ քաղաքացիներին եկամտի 20 %-ից ավելին խաղադրույք անել, բայց կառավարությունը սահմանափակումը չի ընդունում՝ ասելով, թե քաղաքացին պետք է ինքը իրեն կառավարի՝ Խամոյանը շեշտեց, որ խաղադրույք անող քաղաքացին չի կարող իրեն կառավարել։

«Ոչ իրենց են կարողանում կառավարել, ոչ իրենց ֆինանսներն են կարողանում կառավարել։ Ես մարդ եմ տեսել,  որ իր արժանապատվությունը «պոլի շոր» դարձրած 5 հազար դրամ էր խնդրում, քանի որ այդ օրը 1000 դոլար էր լցրել հեռախոսի մեջ և խաղադրույք անելով ամբողջությամբ պարտվել էր։ Ես կին գիտեմ, ով ծնողկոմիտեի գումարներով խաղադրույքներ է արել, մարդ գիտեմ, ով մեկ օրվա ընթացքում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել է։ Երբ ժամանակին կազինոները փակվեցին և քաղաքներից դուրս տարվեցին, բոլորն ուրախացան, բայց այսօր կազինոները յուրաքանչյուրի հեռախոսի մեջ է»,- ասաց Խամոյանը և նկատեց, որ եթե քաղաքացին ցանկանում է արգելափակել իր խաղային հաշիվը, օպերատորը 1 ժամ հարցեր է տալիս և չի աշխատում այդ կոճակը։

 «Երբ որ մենք տեսնում ենք որ 2025 թվականին 7.4 տրիլիոն դրամի խաղադրույք է արվել, բայց դրանց հարկերն ընդամենը 1% է, հարց է առաջանում, թե ի վերջո պետությունը ում կողքին պետք է կանգնի և պաշտպանի։ Պետությունը պետք է քաղաքացուն հենց իրենից պաշտպանի»,-ասաց Խամոյանը և պնդեց, որ խաղամոլության ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն և ընդհանրապես արգելվի օնլայն-կազինոները։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը առաջարկում է առցանց խաղատներին պարտադրել իրենց էջում տեսանելի վայրում ունենան խաղից դուրս գալւ կոճոկ և այն սեղմելով քաղաքացին կարող է 5 տարով արգելափակվել, ինչպես նաև այլ խաղատնտերում զրկվի խաղադրույք դնելու իրավունքից։ Օրենքի հեղինակը նաև առաջարկում է արգելել թոշակ, սոցիալական նպաստ ստացողներին խաղադրույք կատարել, ինչպես նաև պետությունից այլ աջակցություն ստացածներին արգելել խաղադրույք կատարել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կին գիտեմ, ով ծնողկոմիտեի գումարներով խաղադրույքներ է արել, մարդ գիտեմ, ով մեկ օրում 1 մլն դոլարի խաղադրույք է արել ու պարտվել. Խամոյան