Բանկերն ունեն սարսափելի մեծ լիկվիդայնություն, բաց օրը ցերեկով ճրագի լույսով փորձում են վարկունակ ձեռնարկություն գտնել. Արթուր Խաչատրյան
Տնտեսություն
12:37 05/05/2026
Հայաստան

Բանկերն ունեն սարսափելի մեծ լիկվիդայնություն, բաց օրը ցերեկով ճրագի լույսով փորձում են վարկունակ ձեռնարկություն գտնել. Արթուր Խաչատրյան

«Երբ Հայաստանում սղաճը 3.5 % է բանկային ծառայությունում սղաճը 7 % է։ Ինչո՞ւ, էդ ի՞նչ հավելյալ ծառայություն են մատուցում, որ երկու անգամ բարձրացրել են իրենց ծառայությունների գները»,-ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին հարցրեց Արթուր Խաչատրյանը՝ հռետորական հարցադրումանելով, թե ինչու է դա արվել, արդյոք օնլայն-բանկինգն է բարելավվել։

Նշելով, որ բանկերից մեկը, որից ինքն օգտվում է երկար տարիներ, ծառայությունները մատուցումը բարդացրել է, որից օգուտ չկա։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ բանկերն իրենց առաքելություններից հեռացել են։

«Նրանց առաքելություններից մեկը տնտեսության ֆինանսավորումն է, բայց բանկային պորտֆելի մեծագույն մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա՝ սպառողական և հիփոթեքային վարկերին»,- ասաց պատգամավորը՝ հավելելեվ. «250-հազարանոց վարկերն են գերիշխում՝ սառնարանի գնի չափ։ Ակնհայտ է, որ երբ մարդկանց եկամուտը չի հերիքում իրենք գնում վարկ են վերցնում այդ պահին սպառման համար, կամ կա ավելի վատ տարբերակ՝ կապված խաղամոլության հետ»։

 Խաչատրյանը հիշեցրեց, որ նախորդ տարի բանկերի և ֆինանսական ընկերությունների հետ ԱԺ հանրային քննարկում էին կազմակերպել և ինքն հենց այդ հարցն էր ուղղել վերջիններիս։

«Ես հարցը բարձրացրի՝ նկատելով, որ բանկերը ֆինանսավորում են սպառումը, իրական տնտեսություն փող չի գնում։ Ասում են՝ խի՞ ձեռնարկություն կա, որ վարակավորենք, կամ ներդնում կատարենք»,- հիշեց Խաչատրյանը՝ նշելով, որ հսկայական կապիտալով կենսաթոշակային ֆոնդերն ընդամենը մեկական ձեռնարկությունների մեջ են ներդրում կատարել, իսկ մեկի պարագայում էլ կասկածում է, որ փողը դուրս է եկել Հայաստանցի։

 «Բանկերն ունեն սարսափելի մեծ լիկվիդայնություն, բաց օրը ցերեկով ճրագի լույսով փորձում են վարկունակ ձեռնարկություն գտնել»,-ասաց Խաչատրյանը և, նկատելով, որ այդ խնդիրը հիմնականում կառավարությանն է, պնդեց, թե ԿԲ-ն էլ ուղերձ չի տալիս, որ կա նման խնդիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանկերն ունեն սարսափելի մեծ լիկվիդայնություն, բաց օրը ցերեկով ճրագի լույսով փորձում են վարկունակ ձեռնարկություն գտնել. Արթուր Խաչատրյան