Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք, այս դեպքում դժվար է պատկերացնել գնի անկում. ԿԲ նախագահը՝ վարկային տոկոսադրույքների մասին
«Շատ է խոսվում, որ վարկային տոկոսադրույքները բարձր են։ Մի քանի ֆոնոմենների համակցություն կա»,- ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞վ է բացատրում այսօրվա շուկայում առկա վարկային տոկոսադրույքներն անընդունելի մակարդակի են։
Մ. Գալստյանը նշեց, որ վարկային պորտֆելը վերջին 3 տարվա ընթացքում աճում է տարեկան 20 տոկսով։
«Հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այդ պահանջարկի դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել գնի անկում։
Մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, բանկերի համար թանկացրել ենք փողի գինը։
Մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ սպառողական ու հիփոթեքային վարկերը այսօր Հայաստանում տրվում են հայկական դրամով»,- ասաց ԿԲ նախագահը։