Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թոշակառուների մեծ խումբ է այցելել Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր
«Տարիքը երբեք խոչընդոտ չէ, եթե կա հավատ ու նվիրվածություն. ասվածի վառ ապացույցն է թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր» ասվում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին ուղեկցող գրառման մեջ:
«Նրանք ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանն անձամբ էին ցանկություն հայտնել՝ որպես կամավոր մասնակցելու ազգային վերածննդի, միասնության և համերաշխության խորհրդանիշ այս նախաձեռնությանը։
Այսօր այդ ցանկությունն իրականություն է՝ ոգեշնչող օրինակ առ այն, թե ինչպես է այս բացառիկ գաղափարը միավորում սերունդներին»,-ասվում է գրառման մեջ:
Մոնումենտի շինհրապարակ այցելած թոշակառուները և հաշմանդամ տղամարդը խորհրդանշական աշխատանքներով աջակցեցին շինարարներին։