Ալիևն ու Զելենսկին քննարկել են վերջերս Գաբալայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Քաղաքական
23:35 06/05/2026
Տարածաշրջան

Ալիևն ու Զելենսկին քննարկել են վերջերս Գաբալայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Մայիսի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել  Իլհամ Ալիևի և  Վլադիմիր Զելենսկու միջև։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևն այս տեղեկատվությունը կիսվել է սոցիալական ցանցերի իր էջում։

«Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Երկկողմ օրակարգի շրջանակներում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի լուծման վերաբերյալ», -գրել է Ադրբեջանի նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder