Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեզվակռիվ ԱԺ-ում Արթուր Խաչատրյանի ու Վահագն Ալեքսանյանի միջև. «Լռեք մի հատ»
«Եթե կան այսքան հանճարեղ իմաստուններ, ինչո՞ւ եք այս մարմինը պահում, փող եք ծախսում, մարդիկ գաղտնալսում են, հենա նստեք իմաստուններով ու վերլուծություն արեք»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի՝ պատերազմ սկսվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ արած «պարբազանման»։
«Ողբալի իրավիճակ է»,- ասաց Խաչատրյանը։
Այնուհետև լեզվակռիվ սկսվեց Արթուր Խարատրյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջև։ Խաչատրյանը ամբիոնից, Ալեքսանյանը նստած տեղից սկեցին գոռգոռալ։
«Ձեր տոնն իջեցրեք»,- դիմելով Խաչատրյանին՝ ասաց Ռուբինյանը։ Իսկ Վահագն Ալեքսանյանին զգուշացրեց. «Լռեք մի հատ»։
Ելույթի վերջում Ա.Խաչատրյանն ասաց. «Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն»։