Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ուկրաինայի հետ համաձայնության են եկել շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի զարգացման հարցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։
Զելենսկին հանդիպումից հետո ասել է. «Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անել այս տարի՝ Կիևում»: Մեր տեղեկություններով, հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է՝ շարունակելու փորձի փոխանակումն անօդաչու ավիացիայի` ԱԹՍ-ների զարգացման հարցում, և ընդգծել է, որ «ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար»։
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, և ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները՝ տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։
Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատև պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Ա. Գրիգորյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։