Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանը կողմ է բոլոր այն պետություններին, որոնք կարող են ներդրումներ բերել Հայաստան. Ամստերդամ
«Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու պատճառով։ Այսօր աշխարհում ռուսատյացության այնպիսի մակարդակ կա, որից ավելին ոչ մեկը չի կարող անել»,-հրավիրված ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Փաստաբանը նշեց, որ կարող են ընդամենն արձանագրել, որ Կարապետյանը հաջողակ գործարար է, որը ցանկանում է աշխատել միջազգային բոլոր գործընկերների հետ։
«Սամվել Կարապետյանը կողմ է բոլոր այն պետություններին, որոնք կարող են ներդրումներ բերել Հայաստան։ Սա նրա նպատակն է, միակ հետաքրքրությունը և շահը»,-ասաց Ամստերդամը։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի հայտարարություններին՝ Ամստերդամն ասաց. «Ես կպատասխանեմ ԱՄՆ կոնգրեսի ասածները։ Հիշատակեմ. « ԵՄ-ն ընտրություններին միջամտելու մասին գիրք է գրել»։ Իմ գրքում կա կոնգրեսի զեկույցները ԵՄ-ի կողմից ընտրություններին միջամտելու վերաբերյալ։ Պետք է հարց տալ, եթե ԵՄ-ն չէր ցանկանում միջամտել, ապա ինչու ընտրություններից մեկ ամիս առաջ նման միջոցառում իրականացնել, թող ընտրություններից մեկ ամիս հետո անցկացնեին։ Սա միջամտություն է մեծատառ «Մ»-ով։ Հարցն այն է, թե դա միջամտություն էր զուտ Փաշինյանի՞ն սատարելու համար, թե՞ Ալիևին էլ սատարելու համար էր»։
Ամստերդամը նկատեց, որ Ալիևի ազդեցությունը Իրանի դեմ պատերազմում աստղաբաշխական է և նա այդ լծակն օգտագործում է, որպեսզի շարունակի հարձակումները Հայաստանի, ԵՄ-ի նկատմամբ։
«Ալիևի հայտարարությունը ամոթի աստիճանի հայտարարություն էր եվրոպացիների հանդեպ, բայց եվրոպացիներից շատերն այն ընդունեցին, շատերն այստեղից թռան Բաքու և համոզված եղեք, որ նրանցից ոչ մեկը քրիստոնյա պատանդների հարցը այնտեղ չի բարձրացնի»,-հայտարարեց Միջազգային փաստաբանը։