«Քաղաքացին կմեռնի, ո՞նց ապրի, էլ Նիկոլ Փաշինյանին ինչի՞ ընտրենք»․ Հարցում՝ Գյումրիում
Հասարակություն
18:53 06/05/2026
Հայաստան

«Քաղաքացին կմեռնի, ո՞նց ապրի, էլ Նիկոլ Փաշինյանին ինչի՞ ընտրենք»․ Հարցում՝ Գյումրիում

 Շիրակի մարզում հոսանքազրկումները հաճախակիացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ի՞նչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Ահա այս հարցին են պատասխանել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչները։

«Դե, առանց ջրի, առանց լույսի ու  առանց հացի, վերանանք գը, էսպես թեթև լավ կեղնի, էլի երկիրը»,- ասաց բնակիչը։

«Դե ո՞նց պիտի ապրի, շատ վատ։ Ինքն էլ դրան է տանում։ Դուք գիտեք՝ ում մասին եմ խոսում։ Ազգը ոչնչացնում է, ուրիշ ոչ մի բան։ Բայց լավ է լինելու»,- կարծիք հայտնեց մյուս քաղաքացին։

«Քաղաքացին կմեռնի, ո՞նց ապրի։ Էլ Նիկոլ Փաշինյանին ինչի՞ ընտրենք, ինչի՞ համար ընտրենք, որ այդպես բաներ են որոշում»,- ասաց գյումրեցի կինը։

«Արհեստական մարդկանց կսպանեն, ով ապրավ՝ ապրավ», շարունակեց մյուս քաղաքացին։

Ավելի մանրամասն՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder