Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Իրավունք
15:52 06/05/2026
Հայաստան

Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

19-ամյա տղայի նկատմամբ, որ մեքենան վարել էր  գերազանցելով արագությունն ու վթարի պատճառ դարձել, հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Դատախազությունից  Panorama.am-ին հայտնեցին, դաատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը)։ 

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ  տեղի ունեցել ավտովթար,  և այդ ողջ ընթացքը տեսակարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder