Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի շահը կարող է չհամընկնել հայ ժողովրդի շահի հետ. Ամստերդամ
«Շատ շատերն են ինձ հարցրել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովից։ Պիտի մեկ բան ասեմ՝ իմ տեսանկունից, երբևէ չեմ տեսել, որ նման ժողով անցկացվի ու ներդրում անելու ոչ մի պարտավորություն չստանձվի Հայաստանի նկատմամբ, էական որևէ խոստում չտրվի Հայաստանի ժողովրդին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով, գագաթաժողովի ընթացքում չներկայացվեց, որի հարց, որն օգուտ էր բերելու Հայաստանին, հայ ժողովրդին, մինչդեռ ներկայացվեցին այլ երկրների շահերը, առևտրային տարբեր ուղիները զարգացնելու իրենց շահերը, Հայաստանի այլ գործընկերների դեմ ոտնձգությունները։
«ԵՄ-ն հեռացավ իրավունքի գերակայությանն աջակցելու իր հանձնառությունից»,-ասաց Ամստերդամը՝ ընդգծելով, որ որևէ անգամ չհիշտակվեց քաղաքական բանտարկյալների մասին, որոնք ահավոր պայմաններում պահվում են բանտերում։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը չհիշատակեվ այն փաստը, որ Հայաստանի տարածքի 200 քմ-ն բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, չխոսեցին Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին։
«Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի շահը կարող է չհամընկնել հայ ժողովրդի շահի հետ»,-ասաց նա։
Ռոբերտ Ամստերդամն ասաց, որ իրենց կազմակերպությունը 140 էջանոց զեկույց է պատրաստել, որտեղ ներկայացրել են ու դատապարտել Հայաստանում ԵՄ գործունեության սխալները։
Մանրամասները՝ տեսանյութում։