Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին․ Թումասյան
Իրավունք
20:50 06/05/2026
Հայաստան

Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին․ Թումասյան

Իրավաբան Դավիթ Թումասյանը գրում է․

«Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին, բայց աղմուկն ու մեկնաբանությունները ստիպում են օբյեկտիվ իրականության հետ առերեսվել…

ՓԱՍՏ 1 – 2026թ.-ի փետրվարի 12-ից առկա է նախաձեռնված վարույթ և այն չի կարճվել (որոշ ԶԼՄ-ներ բարձրաձայնում են կարճման մասին),

ՓԱՍՏ 2 – վարույթի նախաձեռնումն իրականացվել է ոստիկանությունից հաղորդումների հիման վրա՝ 2 դրվագն էլ, այլ մարմիններ հաղորդում չեն ներկայացրել (ինչպես դա հայտարարում են ներկայացուցիչները),

ՓԱՍՏ 3 – 2025.-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 35 քրեական վարույթ երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով, որոնցում կային ծայրահեղ բարդ իրավիճակներ,

ՓԱՍՏ 4 – ընդունելով, որ երեխայի նկատմամբ ցանկացած սեռական հանցագործություն անթույլատրելի է և խիստ դատապարտելի, անգամ եթե ապացուցվի այս դրվագը, այն մղձավանջային անվանել հնարավոր չէ, ի տարբերություն Սերոբ Տեր-Պողոսյանի, Գավառի դեպքի, Ա.Պ. ընդդեմ Հայաստանի դեպքի և այլն,

ՓԱՍՏ 5 – ԶԼՄ-ները և հասարակությունը ցանկալի է աջակցեն նախաքննությանը, այլ ոչ թե զբաղվեն կոնկրետ անձի ՓիԱռ-ով կամ հակա-ՓիԱռ-ով,

ՓԱՍՏ 6 – երեխայի լավագույն շահերից է բխում ոչ միայն չհրապարակել նրա անունը, ազգանունը, բնակության վայրը, այլ նաև ցանկացած այլ տեղեկությունը, որը հնարավորություն կտա նույնացնել երեխային,

ՓԱՍՏ 7 – հոգեկան առողջության խնդիր ունենալը չի բացառում իրականությունն ընկալելու և վերարտադրելու ունակությունը, հետևաբար երեխաների ցուցմունքները գնահատվում են ապացույցների համակցության մեջ և այդ ցուցմունքների նկատմամբ կանխակալ վերաբերմունքն անթույլատրելի է»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկար լռեցի Վեդիի միջադեպի մասին․ Թումասյան