Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատի եմ տալու. Փաշինյանը՝ հալյուցինոգեն սունկ ուտելու հայտարարության մասին
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին դատի տալու մտադրության մասին։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին»,-հայտարարել է Փաշինյանը իր սոցիալական էջերում հրապարակած տեսանյութում։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Սամվել Կարապետյանը հիշեցրել է, ինքն ասել է՝ նա նման ինֆորմացիա ունի։
«Ես ասացի, նման ինֆորմացիա ունեմ։ Ասացի՝ ենթադրում եմ, քանի որ նա իր երազները պատմում է, նման տպավորություն ունեմ։ Եթե դատի է տալիս տպավորությունների համար, դատարանում ես իմ տպավորությունները նորից կպատմեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, հայտնեց, որ Փաշինյանը Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, կառավարության ճեպազրույցներից ու ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ նա այդ սունկն է ուտում։
Նշենք, որ այս տարվա հունվարին Telegraph պարբերականը հաղորդել էր, որ Չինաստանում գտնվող բրիտանական պատվիրակությունը՝ վարչապետ Քեյր Սթարմերի գլխավորությամբ Պեկինի հայտնի ռեստորանում ճաշի ժամանակ պատվիրել է հալյուցինոգեն սունկ։
«Երբ Քեյր Սթարմերը չորեքշաբթի օրը ժամանել է Չինաստան, նրա առաջին կանգառը հայտնի «Յի Ցզուո Ի Վան» ռեստորանն էր, որը հայտնի է իր հալյուցինոգեն սնկերով։ Վարչապետի 140 հոգանոց պատվիրակությունը ամրագրել է ամբողջ ռեստորանը և անմիջապես պատվիրել հաստատության ամենահայտնի ուտեստները, այդ թվում՝ հայտնի «Ցիան Շոու Ցինգ» սնկերը, որոնք կարող են հալյուցինացիաներ առաջացնել, եթե սխալ պատրաստվեն»,-գրել էր աղբյուրը։