Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք. Սամվել Կարապետյան
Քաղաքական
12:56 07/05/2026
Հայաստան

Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք. Սամվել Կարապետյան

«Գիտե՞ք, պլան Բ-ն ունի հայ ժողովուրդը։ Ես ի՞նչ պետք է անեմ։ Հայ ժողովուրդն ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, մենք վստահ ենք դրանում»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողը հարցրել էր, եթե ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստանը» չդարձավ իշխանություն, ի՞նչ է անելու Սամվել Կարապետյանը՝ հայտարարելու է, որ ընտրությունները կեղծվա՞ծ են, վերցնելո՞ւ են մանդատներն ու ընդդիմություն աշխատեն Նիկոլ Փաշինյանի մոտ, թե՞ կա այլ պլան։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ կանի «Ուժեղ Հայաստանը», եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասեցնի կուսակցության գրանցումը, ինչը, ըստ նրա, բացառված չէ։

Սամվել Կարապետյանն ընդգծեց՝ իր վստահությունը հիմնված է ոչ միայն սոցհարցումների արդյունքների, այլև Փաշինյանի ցածր վարկանիշի վրա։

«Այդ վարկանիշը դուք ինձանից լավ եք տեսնում։ Հիմա մենք անում ենք առաջին քայլը, գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից։ Բայց դուք տեսնում եք մեր դեմ կիրառվող բոլոր ապօրինությունները։ Դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն։ 25% ռեյտինգ ունենալով՝ իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք»,-ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք. Սամվել Կարապետյան