Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին
Քաղաքական
10:33 07/05/2026
Տարածաշրջան

Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռի ևս մեկ տարանցիկ խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, բեռը ներառում է ալյումինով լի երկու վագոն և հացահատիկով լի ինը վագոն։

Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ալյումինը տարանցիկ կերպով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder