Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով դատական նիստին այսօր կարճ խոսքով հանդես եկավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա ընդգծեց, որ գլխավորը դատախոզը ոչ միայն չի պատասխանել իրենց հնչեցրած հարցերին, այլև նոր մեղադրանքներ են հնչեցրել։
«Հայտարարել են, որ մենք անիմաստ միջնորդություններով դատական գործընթացը ձգձգում ենք։ Այդպե՞ս է, պատվարժան դատարան»,-դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Դատավորը հրաժարվեց պատասխանել հարցին։
Շարունակելով խոսքը՝ Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ տնային կալանքում գտնվողները չորս անգամ չեն ներկայացել դատարն, քանի որ նրանց ուղեկցումը չի ապահովվել, մինչդեռ պաշտպանները 5-6 հոգու պաշտպանություն են հանձն առնում, որպեսզի դատական գործընթացը չհետաձգվի։
«Երկրորդ, պատվարժան դատարան, երեկ խորհրդարանի փոխխոսնակ կոչված անձը հայտարարել է, որ ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել, դրա համար ինքը պետք է պատասխան տա, ես անընդհատ հայտարարում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ»,-ասաց նա՝ նշելով նրա դեմ հաղորդում են ներկայացնելու, հույս ունի, չեն արդարան՝ ասելով, որ քաղաքական հայտարարություն են արել։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև իրեն ուղղված «գառ գրկող» հայտարարությանը. «Ասեմ ձեզ, սրբանկարչության մեջ գառ գրկողը Քրիստոսն է։ Եթե ինքը ինձ համեմատում է Հիսուսի հետ, իր պաշտամունքի առարկան փոխել է՝ անցնելով ինձ, ես, մեղա աստծո, մեղք եմ գործում և հրաժարվում եմ այդ պաշտամունքից։ Եւ ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող, և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել ոչ խոզ գրկել, ոչ վարազ գրկել, ոչ էլ լամա գրկել, ոչ էլ ուղտ գրկել։ Բայց որ նրանք գտնվում են թուրքերի ու ադրբեջանցիների գրկում, դա փաստ է, ակնհայտ փաստ»։

Բագրատ Սրբազանի այս խոսքին հետևեցին դատական նիստերի դահլիճում նստածների բուռն ծափահարություններն ու բացականչությունները։