Եվս մի հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին․ Բագրատ Սրբազան
Հասարակություն
18:43 07/05/2026
Հայաստան

Եվս մի հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ցավակցություն է հայտնել Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահվան կապակցությամբ։

«Քիչ առաջ ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից` մեզանից մեկնելու տխուր իրականության մասին:

Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին:

Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին :
Աղոթքս հոգուդ խաղաղության համար:

Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:
Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս:

Հոգիդ խաղաղ թող հանգչի:
Տիրոջ լույերի մեջ սիրելի մարդ, սիրելի, հոգի, սիրելի եղբայր,

Խոնարհումով և աղոթքով`
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder