Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել և չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։ Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։
Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի և մերձավորներին տեղավորելու հարցը։ Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում և չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։