Առաջին եռամսյակում մի քանի տասնյակ ոստիկաններ են պատժվել
Իրավունք
16:07 07/05/2026
Հայաստան

Առաջին եռամսյակում մի քանի տասնյակ ոստիկաններ են պատժվել

2026 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 532 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Նախարարությունից հայտնում են, որ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 90 կարգապահական տույժեր։

 Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 80 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «նախազգուշացում»` 9,
– հայտարարվել է «նկատողություն»` 49,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 5,
– hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 13,
– «ծառայության դադարեցում»՝ 4։

Միաժամանակ, Ոստիկանության 10 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի (բացառությամբ կոպիտ խախտումների) հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվել է 1 կարգապահական տույժ՝ «նկատողություն»։

Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է Փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder