Կարող է պարզվի, որ մի զույգ կոշիկ ենք վերցրել. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագրավման մասին
Քաղաքական
12:49 07/05/2026
Հայաստան

Կարող է պարզվի, որ մի զույգ կոշիկ ենք վերցրել. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագրավման մասին

«Մեզ անընդհատ քննադատում են ասում են՝ ապօրինի գույք, ի՞նչ են վերցրել։Նախ մենք լուսաբանում ենք, թե ինչ ենք վերցրել։ Ասել ենք՝ հատիկ-հատիկ վերցնելու ենք, դրա համար էլ հատիկ-հատիկ վերցնում ենք»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագրավման հարցին։

Մինչ այդ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկուցեց Նոր Հաճն համայքում հողամասի՝ պետությանը վերադարձնելու դեպքը։

Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները հաճախ իրն քննադատում են, որ մի մեքենայի առգրավման մասին է ինքը գրում։

«Ասում են՝ վայ, էս մի ավտոմեքենայի մասին վարչապետը գրել է։ Գրում եմ, որովհետև ասել ենք՝ հատիկ-հատիկ։ Կարող է պարզվի, որ մի զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև, այո, հատիկ-հատի ։ Եվ առանձնատան և կոկորդիլոսի կաշվից պատրաստած կոշիկի հետևից մենք գնալու ենք»,-հայտարարեց Փաշինյանը

 Նշելով, որ ՔՊ-ին քննադատում են, որ ապօրինի գույքի հետ վերադարձի մասվ գործ չեն արել՝ Փաշինյանը հայտարարեց, թե միակ քաղաքական ուժն են, որի ծրագրում այն եղել է և շարունակում է մնալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder