Նախընտրական արձակուրդ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը գովաբանել են միմյանց
Քաղաքական
21:08 07/05/2026
Հայաստան

Նախընտրական արձակուրդ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը գովաբանել են միմյանց

Արձակուրդ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպել է Վահագն Խաչատուրյանին։

Նա տեղեկացրել է, որ գնում է արձակուրդ և սկսում է նախընտրական քարոզարշավ, որը կարճ ժամանակով կընդհատի մայիսի 28-ին։

Վահագն Խաչատուրյանն էլ վստահություն է հայտնել, որ կառավարությունն այնպես է կազմակերպել, որ ընտրությունները լինեն արդար։ Ըստ Խաչատուրյանի ժողովուրդը սկսել է լավ ապրել։

Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին և օրենքով առաջնորդվող կուսակցություններին՝ վստահություն հայտնելով, որ  ժողովրդավարությունը կհաղթանակի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder