Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան-Էրդողան-Ալիև՝ պատերшզմի եռագլուխ դևն է. Քրիստինե Վարդանյան
«Մենք ձեզնից 180 աստիճան տարբեր ցուցակ ունենք. մեզ մոտ հող հանձնողներ չկան, կան պաշտպանողներ, մեր ցանկում մարդու վրա թքող չկա»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։
Նա նշեց, որ իրենց ցանկում չկա մարդ, ով գալու է այս ամբիոնից հայտարարի՝ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։
«Մեր ցանկում չկա մարդ, որ ասելու է՝ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում կա պատերազմի ուժ, կան պատերազմներ բերած ուժ և այդ ուժը իշխող ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Եթե Հայաստանում կա պատերազմի եռագլուխ դև՝ դա Փաշինյան-Էրդողան-Ալիև պատերազմ եռագլուխ դևն է։ Այնպես որ, դրա մասին մտածեք»,- ասաց Ք. Վարդանյանը։