Կառավարությունն անասնագլխաքանակի կրճատում կանխող ծրգրի ողջ գումարը հետ վերցրեց և ուղղեց գինու միջազգային համտես-մրցույթին
Տնտեսություն
12:20 07/05/2026
Հայաստան

Կառավարությունն անասնագլխաքանակի կրճատում կանխող ծրգրի ողջ գումարը հետ վերցրեց և ուղղեց գինու միջազգային համտես-մրցույթին

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպման համար հատկացրեց 684,000,000․0 ՀՀ դրամ՝ էկոնոմիկայի նախարարության 2026 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «1022-12010 «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառումից 684,000,000.0 ՀՀ դրամը հատկացնել 1022-11001 «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացմանը» միջոցառմանը։ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել աջակցություն տրամադրել «1022» ծրագրի «12010 Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառման շահառու 5 տնտեսավարողի, սակայն վերջիններիս հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ, մի շարք գործընթացներով պայմանավորված, մասնավորապես՝ ՇՄԱԳ բացասական եզրակացություն, շին․ թույլտվության ուշացում, հողակտորների ձեռքբերմանն առնչվող խնդիրներ, իրատեսական չէ մինչև տարեվերջ պայմանագրային պարտավորությունների կատարումը և ներդրումային ծրագրերի իրականացումը։ Տնտեսավարողները խնդրել են ներդրումային ծրագրի իրականացման ժամկետների երկարաձգում։ Ս․թ հունվարի 19-ին ՀՀ վարչապետի՝  էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ժամանակ հարցը ներկայացվել է վարչապետին և որոշում է կայացվել ընդառաջել տնտեսավարողներին և ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ»։

Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ միջոցառումը լինելու է մայսի 19-23-ը, որին մասնակցելու է 50 հայկական գինեգործական ընկերություն և հայաստան են ժամանելու 30 լրադրող, որոնց համար շրջայցեր կկատարվեն գինու գործարաններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder