Հայաստանն այսօր ունի երկու մասնակից
Սպորտ
11:52 07/05/2026
Հայաստան

Հայաստանն այսօր ունի երկու մասնակից

Եգիպտոսում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 7-ին Հայաստանն ունի երկու մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ), իսկ ժամը՝ 20:00-ին 94 կգ քաշային ծանրորդների պայքարին կմասնակցի Վալերիկ Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder