Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ ամբիոնից ՔԿ պետը նոր հայտարարեց, որ իր ասած՝ «իր ձեռքով գրված» ձևակերպումը չի վերաբերվել Բագրատ Սրբազանին. Գեղամ Մանուկյան
«Բագրատ Սրբազանի ձեռքով գրված փորձագիտական եզրակացությամբ փաստված հեղաշրջման պլան, թուղթ կա՞, թե՞ ոչ քրեական գործում»,- այս հարցն ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նաև ասաց. «Բագրատ Սրբազանը ձեզ հարցնում է՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին հայտարարել եք, որ առկա է իմ ձեռքով գրված ահաբեկչության պլան անունով ինչ-որ փաստաթուղթ՝ ի՞նչ լեզվով է այն գրված, ի՞նչ բովանդակություն ունի, արդյո՞ք այն ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության, արդյո՞ք Բագրատ Սրբազանի ձեռագիրն է»։
Ա. Պողոսյանն ասաց, որ քրեական վարույթը և արարքի իրավական գնահատականը իշխանությունը յուրացնելն և ահաբեկչության նախապատրաստությունն է, այսինքն հանցանքը դեռևս կատարման փուլ չի անցել, խոսքը գնում է հանցագործության նախապատրաստության ավելի վաղ փուլի մասին․ «Բագրատ Գալստանյանը երբ նշում է, որ ես իր անունն եմ տվել, ես ասել եմ իր ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Մենք մեղսագրել ենք արարքը խմբի կողմից կատարված»։
Մանուկյանն իր հերթին արձագանքեց․ «Սիրելի հայրենակիցներ, ԱԺ ամբիոնից Հայաստանի քննչական կոմիտեի պետը նոր ասաց, որ նոյեմբերի 5-ին Հանրայինի եթերում իր ասած՝ «իր ձեռքով գրված» ձևակերպումը չի վերաբերվել Բագրատ Սրբազանին, ձեզ մոլորեցրել են։
Պարոն Պողոսյան, երբ ասում ե օպերատիվ աշխատանքով կանխվել է... Այն, ինչ դուք ներկայացրել եք որպես մեղադրական եզրակացություն, 2024 թվականի մասին է։ 2025 թվականի հունիսին մարդկանց բռնել եք, որ կանխել էիք 2024 թվակա՞նը։ Չի բռնում պարոն Պողոսյան, սպիտակ թելով է կարած»։