Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձեզ ուզում եմ գաղտնիք բացեմ, Փաշինյանը ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ սունկ է ուտում. Կարապետյան
«Ես ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Անցյալ տարի երբ նա գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Նա այնտեղ փորձել էր, դուրը եկել էր»,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «բոմժ դառնալու» մասին հայտարարություններին, նրա կիրառած բառամթերքին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա, վկայակոչեով իր տեղեկութունները, նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ սնկից մոտ մեկ տոննա առել ու հետը բերել է Հայաստան։
«Դրա համար ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ Ազգային Ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից, և իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա սնկերի շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, մեր ժողովուրդը կտա իր գնահատկանը»,-ասաց Կարապետյանը՝ նշելով, որ չի պատրաստվում մեկնաբանել Փաշինյանի երազները։
Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե ինչքա՞ն է տևում այս սնկի ազդեցությունը։ Կարապետյանն արձագանքեց՝ չի փորձել, հստակ ասել չի կարող, սակայն կարծիք հայտնեց, որ սրացումները սկսումե ն սունկը կուլ տալուց անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Telegraph պարբերականը հաղորդել էր, որ Չինաստանում գտնվող բրիտանական պատվիրակությունը՝ վարչապետ Քեյր Սթարմերի գլխավորությամբ Պեկինի հայտնի ռեստորանում ճաշի ժամանակ պատվիրել է հալյուցինոգեն սունկ։
«Երբ Քեյր Սթարմերը չորեքշաբթի օրը ժամանել է Չինաստան, նրա առաջին կանգառը հայտնի «Յի Ցզուո Ի Վան» ռեստորանն էր, որը հայտնի է իր հալյուցինոգեն սնկերով։ Վարչապետի 140 հոգանոց պատվիրակությունը ամրագրել է ամբողջ ռեստորանը և անմիջապես պատվիրել հաստատության ամենահայտնի ուտեստները, այդ թվում՝ հայտնի «Ցիան Շոու Ցինգ» սնկերը, որոնք կարող են հալյուցինացիաներ առաջացնել, եթե սխալ պատրաստվեն»,-գրել էր աղբյուրը։