Լևոն Տեր-Պետրոսյանը, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները. Սամվել Կարապետյան
Քաղաքական
13:09 07/05/2026
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանը, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները. Սամվել Կարապետյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու  քաղաքական գործիչ է։ Նա, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհագստությունները»,-ուղիղ եթերով ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահի օրեր առաջ հնչեցրած հայտարարության մասին հարցին։

Հիշեցնենք, որ  «Իլուր»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»:

Սամվել Կարապետյանն ընդգծեց՝ «ուժեղ Հայաստանն» ունի իր օրակարգը, իրենց պետք չէ մտնել այլ օրակարգերի մեջ։

«Մենք գնում ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի։ Եվ մենք վստահ ենք, որ այդ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը, և ձևավորելու ենք կառավարություն»,-ասաց Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանը, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները. Սամվել Կարապետյան