Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր նրա անունը հնչում է աշխարհի տարբեր անկյուններում, նա այստեղ է՝ հանուն յուրաքանչյուր հայի ու մեր Հայրենիքի. Սամվել Կարապետյանի դուստր
«Մեկ տարի առաջ մեր պապիկը վերամիավորվեց մեր տատիկի հետ երկնքում։ Եվ նա մեզ թողեց ամենաթանկը՝ իր դասերը, իր ուժը, իր հավատը ընտանիքի, ժողովրդի և արժանապատվության նկատմամբ»,- գրել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
Նա շարունակել է. «Այդ ժամանակվանից ի վեր այնքան շատ բան է պատահել… Երբեմն թվում է, թե դուք ամեն ինչ տեսնում եք վերևից՝ լուռ առաջնորդելով մեզ առաջ։ Ձեր խոսքերը, սկզբունքները և սերը ուղեկցում են մեզ ամեն օր։
Եվ ամեն ինչ այնպես է, ինչպես դուք միշտ ցանկացել եք ձեր որդուն։ Այսօր նրա անունը հնչում է աշխարհի տարբեր անկյունում։ Նա այստեղ է, նա իր ժողովրդի հետ է՝ հանուն յուրաքանչյուր հայի, հանուն մեր Հայրենիքի։
Դուք մեծացրել եք մի մարդու, որի համար պատիվը, պատասխանատվությունը և իր ժողովրդի հանդեպ սերը ավելին են, քան պարզապես խոսքեր։ Եվ վստահ եմ, որ դուք կհպարտանաք նրա անցած ճանապարհով։
Մենք կարոտում ենք։ Ամեն օր։ Ձեր սերը շարունակում է ապրել մեզանում՝ մեր պահապան հրեշտակներ»։