Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում. Աբրահամյան
Քաղաքական
09:15 07/05/2026
Հայաստան

Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում. Աբրահամյան

«Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ. խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հղած ուղերձին։

Աբրահամյանը գրել է. «Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ:

Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ:

Վստահ եմ, որ վերջինիս խոսքի հիմքում դատարանում ՀՀ-ին ռազմական հանցագործի և օկուպանտի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է և ՀՀ իշխանության լոյալությունը, ինչի հետևանքն են Հայաստանի դեմ կուտակվող կեղծ մեղադրանքներն են:

Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում. Աբրահամյան