Չեմ մեկնաբանում. Փաշինյանի արձագանքն իր կողմից հալյուցինացիա առաջացնող սնկեր օգտագործելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը
Քաղաքական
14:19 07/05/2026
Հայաստան

Չեմ մեկնաբանում. Փաշինյանի արձագանքն իր կողմից հալյուցինացիա առաջացնող սնկեր օգտագործելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը

«Ծանոթ չեմ, չեմ մեկնաբանում»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ասուլիսում Սամվել Կարապետյանի արած հայտարարությանը, այն մասին, որ  «Փաշինյանը Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում»։

Նա նշեց, որ ճեպազրույցի սկսզբում արդեն հայտարարել է, որ չի մեկնաբանի այլ անձանց հայտարարությունները, եթե չի լսել, իսկ Կարապետյանին կարձագանքի իր թիմը, եթե անհրաժեշտություն լինի։

«Ձեզ թվում է, թե ես ամբողջ օրը նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելեվ.

 «Հիմա ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչո՞վ կարող էի զբաղվել, հիմա նստած ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ Հայաստանի վարչապետն էդ ժամին ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել»,- նշեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ մեկնաբանում. Փաշինյանի արձագանքն իր կողմից հալյուցինացիա առաջացնող սնկեր օգտագործելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը