Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս իշխանությունը մսխում է պետական միջոցները՝ իր քարոզչության համար․ Սողոմոնյան
«Մեկնարկում ենք մարտական տպավորություններով, շատ լավ սկիզբ է։ Հատկանշական է, որ այս օրը հենց մեր Շուշիի ազատագրման օրն է։ Այս օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու և պատմության գիրկ ուղարկելու սկիզբ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում, հանրահավաքից առաջ, ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն Հաղթանակ զբոսայգում մեկնարկել է հանրահավք՝ ամփոփելու քարոզարշավի առաջին օրը։
«Այս հարցում անելիքը բոլորինն է, ովքեր ունեն պատվախնդրություն, ուզում են ապրել անվտանգ Հայաստանում, ունենալ ապահով հասարակություն, մնալ հայ, քրիստոնյա և մարդ»,- ասաց Սողոմոնյանը։
Հարցին, թե արդյո՞ք չունեն մտավախություն, որ իշխանությունը կկիրառի վարչական ռեսուրս ընտրությունների ընթացքում, քաղաքագետը պատասխանեց․
«Իշխանությունը վաղուց է կիրառում վարչական ռեսուրս։ Մենք տեսնում ենք ապօրինի քարոզչությամբ, պետական միջոցների մսխում՝ իրենց քարոզչության համար, պետական հեռուստաընկերության՝ Հանրային հեռուստաընկերության, բառիս բուն իմաստով՝ օգտագործում իրենց քարոզչական թեզերը տարածելու համար և մրցակիցներին սևացնելու համար։ Բացի դրանից, հիմնական մրցակցին Սամվել Կարապետյանին մեկուսացնել՝ սկզբում կալանավորելու, այնուհետև տնային կալանքի միջոցով՝ հնարավորություն չտալով, որպեսզի մարդը շփվի իր պոտենցիալ ընտրողների հետ։ Սրանից ավելի մեծ ռեսուրս չկա։ Դրան գումարած վախի մթնոլորտի տարածումը, հատկապես մարզերում համայնքների ղեկավարներ, աշխատակազմեր, մարզպետարանների աշխատակազմեր, տնօրեններ, բոլորի հետ կապված խիստ վերահսկողություն և ուղղորդում։Այս ամեն ինչի մասին մարդիկ խոսում են և ակնհայտ է, որ այս ամեն ինչը կա»։