Արդյոք Ավինյանին գաղտնալսե՞լ են. Գոհար Ղումաշյանը հրավիրում է հակակոռուպցիոն կոմիտեի ու Իոաննիսյանի ուշադրությունը
Քաղաքական
14:57 08/05/2026
Հայաստան

Արդյոք Ավինյանին գաղտնալսե՞լ են. Գոհար Ղումաշյանը հրավիրում է հակակոռուպցիոն կոմիտեի ու Իոաննիսյանի ուշադրությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը գրում է.

«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը:

Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։

Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։

Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։

Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։

Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder